Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot_20210104-104701_Chrome
A A
Հասարակություն

ՌԴ ՊՆ֊ն ականազերծման աշխատանքների մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում սոցիալապես նշանակալի տարածքներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ եւ սպորտային օբյեկտներ) մաքրման եւ ականազերծման աշխատանքները: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որից 22-ը սոցիալապես նշանակալի օբյեկտներ են:

Հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա: Այն ինչ հնարավոր չի եղել էվակուացնել, ոչնչացվել է տեղում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ -ն: