Բացել լրահոսը Փակել լրահոսը
59759422_2422439817987414_5929260609064402944_n
A A
Պաշտոնական

Պահանջում եմ անհապաղ հրապարակել տորագրված փաստաթղթում չնկարագրված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները. Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«ՀԱՐՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում եմ անհապաղ հրապարակել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթում չնկարագրված Ադրբեջանի հետ ձեռք բերված գրավոր և բանավոր բոլոր պայմանավորվածությունները:
Միաժամանակ պահանջում եմ տալ հետևյալ հարցերի պատասխանները՝
 
- Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանն անձա՞մբ է հաղորդակցվում, թե՞՝ միջնորդավորված.
 
- արդյո՞ք Սյունիքի մարզում տեղի ունեցած ցավոտ և միակողմանի զիջումները սպասվում են Հայաստանի Հանրապետության մյուս մարզերում, մասնավորապես Արարատի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում.
 
- ե՞րբ են մեր ռազմագերիներին վերադարձնելու:
 
Հ.Գ. Առաջարկում եմ մեր հայրենակիցներին միանալ այս հարցապնդումներին»: