Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsenal
A A
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանի նախկին թիմը լավագույնն է «Բոքսինգ դեյի» ընթացքում

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր կավարտվի «Բոքսինգ դեյը»: Սակայն արդեն կարելի է փաստել, որ հին ու նոր տարվա անցումային 9 օրվա ընթացքում բոլորից հաջող հանդես է եկել Լոնդոնի «Արսենալը»:

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նախկին թիմն այդ օրերին անցկացրած երեք խաղերում տարել է երեք անընդմեջ հաղթանակ: Արսենալցիները նախ սեփական դաշտում 3:1 հաշվով պարտության են մատնել իրենց համաքաղաքացիներին՝ Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստներին, ապա հյուրընկալվելիս առավելության են հասել «Բրիջտոնի» և «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ՝ համապատասխանաբար 1:0 և 4:0 հաշվով: Այդ հաղթարշավից հետո «Արսենալը» վաստակած միավորների քանակը հասցրել է 23-ի և 17-րդ տեղից բարձրացել է 11-րդ հորիզոնական:

«Բոքսինգ դեյի» ընթացքում հաջող է հանդես եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», որը երեք խաղում տոնել է երկու հաղթանակ, իսկ մեկն ավարտել ոչ-ոքի: Մանչեսթրցիներն այժմ 33 միավորով առաջին տեղը բաժանում են առաջատար «Լիվերպուլի» հետ, որը վերջին երկու հանդիպումներում ոչ-ոքի է խաղացել:

Ավաղ, Անգլիայում սկսված կորոնավիրուսի նոր ալիքի պատճառով այդ օրերին Պրեմիեր լիգայում չեն կայացել երեք հանդիպում, ինչի հետևանքով 17 տուրից հետո 8 թիմեր արդեն հետաձգված խաղեր ունեն: