Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan (1)
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը զիջեց Թեյմուր Ռաջաբովին եզրափակիչ առաջին փուլում. Airthings Masters

Առցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարի եզրափակիչ առաջին փուլում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը զիջեց Թեյմուր Ռաջաբովին:

Առաջին երեք պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ չորրորդում ավելի հաջողակ գտնվեց ադրբեջանցի գրոսմայստերը:

Վաղը կկայանան երկրորդ փուլի հանդիպումները: Լևոն Արոնյանը միայն հաղթելու դեպքում իրավունք կստանա թայ-բրեյքում պարզելու մրցաշարի հաղթողին: