A
A
Ուղիղ. Լևոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով. եզրափակչի առաջին պարտիաներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռցանց անցկացվող արագ շախմատի Airthings Masters մրցաշարում այսօր կկայանան եզրափակչի առաջին հանդիպումները:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի գրոսմայստեր 33-ամյա Թեյմուր Ռաջաբովի հետ:
Նախկինում նրանք իրար հետ հանդիպել են 47 անգամ, որի 10-ում հաղթել է մեր հայրենակիցը, 9-ում՝ մրցակիցը, իսկ 28 պարտիա ավարտվել է ոչ-ոքի: Վերջին անգամ կողմերը միմյանց հետ հանդիպել են սույն մրցաշարի խմբային փուլում: Այդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Այսօր տեղի կունենան առաջին փուլի պարտիաները: Վաղը կկայանան երկրորդ փուլի հանդիպումները: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը հաղթողը կորոշվի թայ-բրեյքում:
Լևոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով մրցախաղերի ուղիղ եթերը՝ ստորև.