Բացել լրահոսը Փակել լրահոսը
նժդեհ
A A
Հասարակություն

Նժդեհի արձանի մոտ

Այսօր «Ցեղակրոն» ազգային գաղափարախոսության հիմնադիր, Հայաստանի առաջին հանրապետության ռազմական և պետական գործիչ, Լեռնահայաստանի հանրապետության առաջնորդ, թուրքական և ռուսական զինված ուժերի դեմ տեղի ունեցած մի շարք պատերազմների ակտիվ մասնակից Գարեգին Նժդեհի ծննդյան օրն է։

Կեսօրին Ազգային ժողովրդավարական բեւեռ նախաձեռնող խմբի անդամներն ու քաղաքացիները հավաքվել էին Նժդեհի արձանի մոտ։ Հետո գնացել Եռաբլուր։

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը ՖԲ իր էջում գրում է․ «Ժիրայրը հարցրեց այսօր՝ «Ի՞նչ պիտի անենք, որ կեղտից ու կեղծիքից մաքրենք բոլոր վեհ գաղափարները՝ հաղթանակ, Հայրենիք, Հայաստան...»։ Ես պատասխանեցի․ «Տղաները մաքրել ու սրբագրել են իրենց արյունով, կանայք՝ արցունքներով։ Մեզ մնում է աշխատանքով, պայքարով, մեր քրտինքով մաքրենք։» Մենք շարունակում ենք։ Մենք պարտված չենք, քանի դեռ պայքարում ենք»։