Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Հասարակություն

Ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 12:08-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Իսակովի փողոցի տներից մեկի դիմաց այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 12։18-ին, մարել՝ 12։24-ին։ Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը: