Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

53 ամյա տղամարդու դանակահարություն Իջևանում․ տեղի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ)

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 11․45-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հանղորդում ստացվեց, որ Անկախության փողոցում դանակահարություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեց, որ Անկախության փողոցում բնակվող երկու տղամարդ վիճել են իրար հետ, ինչն ավարտվել է մյուսի դանակահարությամբ։

Օպերատիվ կերպով պարզվեց նաև նրանց ինքնությունը։ Դեպքից ժամեր անց 32-ամյա կասկածյալը հայտնաբերվեց։ Վնասվածք կար նաև նրա գլխին։ հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև դանակը, որի վրա արնանման հետքեր կային։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները, այդ թվում՝ վեճի պատճառները քննությամբ պարզվում են։