A
A
ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի վարձկանների տարածաշրջան ներթափանցման համար. Լավրով
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանն ու Թուրքիան համակարծիք են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո:
«Մեր համատեղ կարծիքն է այն, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրյա վարձկանների ներթափանցման համար: Այստեղ մեր թուրք գործընկերների հետ ունենք ամբողջովին նույն դիրքորոշումը»- ասել է Լավրովը: