Բացել լրահոսը Փակել լրահոսը
1043473329_0_0_2000_1082_1000x541_80_0_0_904d6b42b6f7b98fcf28808adc6830ca
A A
Հասարակություն

Թուրքիայում վերջին 1 օրում 75 երկրաշարժ է գրանցվել. Ermenihaber.am

Դեկտեմների 27-ին ժամը 09։37-ի սահմաններում ներկայիս Թուրքիայի Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել, գրում է  Ermenihaber.am-ը: 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` վերջին 24 ժամում երկրաշարժից հետո Էլազըղում իրարահաջորդ 75 երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․7 բալ:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Էլազըղին հարակից Մալաթիա, Դերսիմ (Թունջելի) և Բինգյոլի (Բյուրակն) նահանգներում։ 

Նշենք, որ նախօրեի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել էր 15կմ խորության վրա։ Ցնցումները գրանցվել են նաև հարևան նահանգներում: Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են հիվանդանոց։  

Նախնական տվյալներով՝ մարդկային և նյութական կորուստներ չկան:

Հիշեցնենք, որ Էլազըղ նահանգում 2020թ․  հունվարի 24-ին տեղի էր ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Եղել էին զոհեր և ավերածություններ։

Աղբյուր՝ Ermenihaber.am