Հայկ Սարգսյանը դիմում է ԱԱԾ-ին և Ոստիկանությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնթանում է ԱԺ արտահերթ նիստը:
«Ես այս ամբիոնից ուզում եմ դիմել ԱԱԾ-ին և ոստիկանությանը, որպեսզի շատ արագ վերականգնեն հասարակական կյանքը Երևանում»,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Վերջինս նշեց՝ մի շարք սադրիչներ, ունենալով անձնական շահեր, փակել են ԱԺ մուտքերը և սադրանքներ թույլ տվել պատգամավորների հանդեպ․ «Ես դիմում եմ Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետին, խնդրում և հորդորում եմ, որպեսզի շատ արագ վերականգնվի հասարական կարգը, հակառակ դեպքում սա կբերի վատ զարգացումների»։
Սարգսյանի խոսքով՝ շատ քաղաքացիներ դիմել են իրեն և ասել, որ եթե ոստիկանությունը չգործի, ստիպված են լինելու գալ և պաշտպանել իրենց ընտրած պատգամավորներին և իշխանությանը։ Ինչ վերաբերում է իրենց հասցեին հնչող «դավաճան» վանկարկումներին, Սարգսյանն ասաց՝ դավաճանները նրանք են, ովքեր 20-30 տարի երկիրը թալանել են, մեծ երկաթ-բետոնե պատնեշներով տներ են սարքել և այդ ընթացքում՝ հողից ու փայտից դիրքեր․
«Դավաճանները նրանք են, ում պաշտոնավարման ընթացքում մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է»։