ԿԳՄՍ նախարարը ցավակցել ու զորակցություն է հայտնել Արկադի Անդրեասյանի ընտանիքի անդամներին ու մերձավորներին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։
Սգո հանդիսության ավարտից հետո ԿԳՄՍ նախարարը ՀՀ կառավարության անունից ցավակցել ու զորակցություն է հայտնել անվանի ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին ու մերձավորներին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Արկադի Անդրեասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Լեգենդար ֆուտբոլիստի վերջին հրաժեշտը կկայանա այսօր` ժամը 13:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց,
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ