Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Խոակին Կապառոսը՝ Հայաստանի 2020 թ. լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2020թ քվեարկության արդյունքները:

Ինչպես տեղեկանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, 2020թ լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը հավաքել է 134 միավոր: 50 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 

48 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը:

Մնացած երեք թեկնածուներից Վարդան Մինասյանը («Արարատ-Արմենիայի» նախկին գլխավոր մարզիչ) վաստակել է 27 միավոր, Դավիդ Կամպանյան («Արարատ-Արմենիա»)՝ 20, Եղիշե Մելիքյանը («Ալաշկերտ»)՝ 18։