Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 2
A A
Սպորտ

Կարեն Տոնականյանը առաջին հաղթանակը տոնեց պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Հայաստանի բռնցքամարտիկ, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, հաղթանակով նշեց իր նորամուտը պրոֆեսիոնալ ռինգում: 

Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրն այսօր Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի շրջանակում մրցեց բելառուսցի Անդրեյ Իսաևի հետ: 28-ամյա մեր մարզիկն արդեն երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեց իր հակառակորդին: Ռինգի մրցավարը ստիպված դադարեցրեց մրցամարտը: 

Այդպիսով, Կարեն Տոնականյանը տարավ իր անդրանիկ հաղթանակը պրոֆեսիոնալ ռինգում: Նա այդ մարտին պատրաստվել է մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ: