Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Հայաստանում սպորտի զարգացումն առաջնահերթություն է

Վերջերս կայացավ Հայաստանի բռնցքամարտի առաջնությունը: Տարբեր քաշային կարգերում Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարում էր ավելի քան 400 բռնցքամարտիկ: 
 
Մրցաշարն իրականացվեց ՎԲԵԹ-ի աջակցությամբ: Ընկերության ռազմավարության մեջ ՄԵԾ դեր ունի պրոֆեսիոնալ սպորտի զարգացումը և հայ մարզիկների ձեռքբերումների գնահատումն ու աջակցությունը, որն էլ իր հերթին կնպաստի ուղիղ կենտրոնացում դեպի սպորտ և միջազգային մրցաշարերում նոր տիտղոսների նվաճման ուղղությամբ: 
 
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության շրջանակներում, ՎԲԵԹ-ը իր պատրաստակամությունն է հայտնել տղամարդկանց և կանանց տարբեր քաշային կարգերի բռնցքամարտի առաջնությունների կազմակերպման և պարգևատրման հարցում:
 
ՎԲԵԹ-ի հանրային կապերի պատասխանատու Անդրանիկ Սևոյանը հեռախոսազրույցի ընթացքում հայտնեց, որ Ընկերությունը միշտ եղել է սպորտի կողքին, և նույն կերպ աջակցելու է՝ մեծացնելով համագործակցությունների շրջանակը և ընդգրկելով հանրության շրջանակներում մեծ սեր և ուշադրություն վայելող սպորտաձևերը: