A
A
«ՊՍԺ»-ն 4։0 հաշվով հաղթելուց հետո պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին
Աջակցիր «Ա1+»-ինՖրանսիայի չեմպիոն «ՊՍժ»-ն պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին։ Այդ մասին հայտնում է L’Equipe թերթը։
Ակումբի ղեկավարությունը երեկ կայացած «Ստրասբուրգի» հետ խաղից հետո, որն ավարտվել էր փարիզյան թիմի խոշոր հաղթանակով՝ 4։0, գերմանացի մասնագետին հայտնել է, որ նա ազատված է աշխատանքից։ Պատճառների մասին չի նշվում, սակայն որոշ աղբյուրների համաձայն Թոմաս Տուխելը վերջին ժամանակներին տարաձայնություններ է ունեցել թիմի առաջատար ֆուտբոլիստների հետ։
Լրատվամիջոցները նախապես հայտնել էին, որ այդ պաշտոնի գլխավոր թեկնածուներն են համարվում իտալացի ՄասիմիլիանոԱլեգրին ու արգենտինացի ՄաուրիսիոՊոչետինոն։