Բացել լրահոսը Փակել լրահոսը
առուշանյան
A A
Հասարակություն

Դատարանը մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, մերժեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը:

Հրապարակումից հետո Առուշանյանն օբյեկտիվ է որակել դատարանի որոշումը: «Շինծու գործեր էին, հետևաբար արդարությունը հաղթեց»,- դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Առուշանյանը։