A
A
«Ռոման» Սուրբծննդյան արձակուրդի է գնացել, մարզումները կվերսկսի դեկտեմբերի 29-ին
Աջակցիր «Ա1+»-ինՀռոմի «Ռոման», որը տարին ավարտեց Իտալիայի Ա սերիայի առաջնության 3-րդ հորիզոնականում, այսօրվանից կարճատև արձակուրդի է գնացել: Այդ մասին հայտնում է forzaroma կայքը:
Արձակուրդը կապված է Սուրբ ծննդյան տոների հետ, որը Իտալիայում նշում են մեծ շուքով: «Ռոման» մարզումները կվերսկսի դեկտեմբերի 29-ին: Թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի 2021 թավականի հունվարի 3-ին: Այդ օրը «գայլերը» սեփական դաշտում կընդունեն «Սամպդորիային», որը 14 տուրից հետո գտնվում է 11-րդ հորիզոնականում:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանն ընդհանուր առմամբ անցկացրել է 19 հանդիպում, որոնցում խփել է 8 գնդակ, այդ թվում Ա սերիայում՝ 14 խաղ - 7 գոլ, Եվրոպայի լիգայում՝ 5 խաղ – 1 գոլ: