Կարեն Գիրգորյանը 8-րդ տեղը գրավեց Բարսելոնայի շախմատի տոնահանդեսում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում ավարտվեց շախմատի խոշոր տոնահանդեսը, որի ընթացքում անցկացվեցին 5 տարբեր մրցումներ:
Դասական շախմատի Ա խմբի մրցաշարին մասնակցած մեր գրոսմայստեր Կարեն Հ. Գրիգորյանը զբաղեցրեց 8-րդ տեղը: Վերջին՝ 10-րդ տուրում, նա սպիտակներով ոչ-ոքի խաղաց բելգիացի միջազգային վարպետ Դանիել Դարդայի հետ և վաստակեց 7 միավոր: Այդ արդյունքի համար նա կստանա 500 եվրո պարգևավճար:
Մրցաշարի հաղթող դարձավ բուլղարացի շախմատիստ Իվան Չեպարինովը, որը վերջին պարտիայում հաղթեց ֆրանսիացի Մատյու Կորնետին և վաստակած միավորների քանակը հասցրեց 8-ի: Նա վաստակեց 5000 եվրո:
Զուգահեռ անցկացված կայծակնային շախմատի երկու մրցաշարերից մեկում հաղթեց մեր շախմատիստը, որը 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր: Այդ հաղթանակի համար նա կստանա 200 եվրո պարգև: Բլիցի մյուս մրցաշարում Կարեն Հ. Գրիգորյանը 6 միավորով զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը: