Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ռոման» տարին ավարտեց 3-րդ տեղում. «Միլանը» Իտալիայի ձմեռային չեմպիոն (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայում կայացան 14-րդ տուրի հանդիպումները:

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Կալյարիին»: Հռոմեական ակումբի կազմում աչքի ընկան Յորդան Վերետուն, Էդին Ջեկոն ու Ջանլուկա Մանչինին: Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 27 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, քանի որ նրա հետ համաքայլ ընթացող «Նապոլին» ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ՝ 1:1, իսկ «Յուվենթուսը» սեփական դաշտում պարտվեց «Ֆիորենտինային»՝ 0:3: Տանտերերը ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ սայթաքեցին իրենց հարկի տակ, իսկ հյուրերը առաջին հաղթանակը տոնեցին մրցակցի դաշտում:

Ա սերիայի ձմեռային չեմպիոն դարձավ «Միլանը», որն վերջին րոպեին խփած գոլի հաշվին 3:2 հաշվով հաղթեց «Լացիոյին» և վաստակած միավորների քանակը հասցրեց 34-ի: Նրանից մեկ միավորով ետ է մնում Միլանի մյուս թիմը՝ «Ինտերը», որը հյուրընկալվելիս 2:1 հաշվով պարտության մատնեց 9-րդ տեղում գտնվող «Վերոնային»:

Այժմ առաջնությունում հայտարարվել է տասնօրյա ընմիջում: Հաջորդ՝ 15-րդ տուրը, տեղի կունենա 2021 թվականի հունվարի 3-ին: «Ռոման» սեփական դաշտում կընդունի «Սամպդորիային»: «Միլանը» հյուրը կգնա «Բանևետոյին», իսկ «Ինտերը» կխաղա «Կրոտոնեի» հետ: