Մենք պետք է ավելի շատ նվիրենք մեզ դաշտում՝ հանուն հաղթանակի. Քրիշտիանու Ռոնալդու (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն այսպես է մեկնաբանել Իտալիայի առաջնության վերջին խաղում «Ֆիորենտինայից» կրած խոշոր հաշվով պարտությունը:
«Երեկ վատ խաղով ու անբավարար արդյունքով ավարտեցինք 2020թ նախատեսված մեր խաղերը, որոնք շատ առումներով առանձնահատուկ էին՝ դատարկ մարզադաշտեր, COVID 19-ի արձանագրություններ, հետաձգված խաղեր, երկար ընդմիջումներ և շատ խիտ խաղացանկեր:
Բայց դա արդարացում չէ: Մենք պետք է ավելի շատ նվիրենք մեզ դաշտում հանուն հաղթանակի: Մենք «Յուվենթուսն» ենք և խաղադաշտում, բացի մեր գերազանցությունից, այլ բան չենք կարող ընդունել: Հուսով եմ, որ այս կարճ կանգառը կօգնի մեզ վերադառնալ ավելի ուժեղ ու համախմբված, քան երբևէ, քանի որ մրցաշրջանը դեռ ավարտված չէ:
Մենք հավատում ենք, որ մեր երկրպագուների հետ կրկին տոնելու ենք հաղթանակներ: Վստահեք մեզ, վստահեք թիմին այնպես, ինչպես մենք ենք վստահում ձեզ», - իր անձնական իստագրամում գրել է անվանի ֆուտբոլիստը:
Հավելենք, որ «Յուվենթուսը» «Ֆիորենտինայի» հետ խաղում սեփական դաշտում առաջին անգամ 0:3 խոշոր հաշվով պարտություն է կրել Իտալիայի առաջնությունում վերջին 20 տարիների ընթացքում: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի 2021 թվականի հունվարի 3-ին, «Ուդինեզեի» հետ: