Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

«Քռչո-Տռճո VS Ամանոր». ներկայացում Բոհեմ թատրոնում (տեսանյութ)

Ինն ամիս «Բոհեմ» թատրոնի դահլիճի դռները փակ էին: Երկու ներկայացում խաղացին բարեգործական և տեսնելով իրենց փոքրիկ հանդիսատեսների հուզմունքն ու ուրախությունը՝ որոշեցին, որ երեխաներին պետք չէ ամանորյա ներկայացումներից զրկել: Դեկտեմբերի 24-ից թատրոնը կներկայացնի «Քռչո-Տռճո VS Ամանոր» ներկայացումը:

«Խաղաղություն և առողջություն բառերն ասելիս, թվում էր, թե հերթական բառեր են, հիմա հասկացանք, որ երևի աշխարհի ամենակարևոր բառերն են, որ պետք է իրար մաղթենք կրկին ու կրկին: Եվ եթե կարող ենք մի փոքր ջերմություն, սեր, հեքիաթ պարգևել մեր փոքրիկներին, ինչու դա չանենք»- ասում է «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր Քրիստինե Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ներկայացմանը հարյուր հանդիսատես կմասնակցի  Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից ու Երևանից: