Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+miki 23.12.
A A
Սպորտ

Անդրեասյանի օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, այդ թվում հայրս. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցական խոսք է ուղղել «Արարատ-73» թիմի լեգենդար խաղացող Արկադի Անդրեասյանի մահվան կապակցությամբ:

«Մեծ վշտով տեղեկացա լեգենդար հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի մահվան մասին:

Արկադի Անդրեասյանը անգնահատելի մեծ ներդրում է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և միջազգային ճանաչման գործում, նրա օրինակով դաստիարակվել են ֆուտբոլային սերունդներ, ում թվին էր դասվում նաև հայրս:

 Ցավակցում եմ Արկադի Անդրեասյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և ողջ ֆուտբոլային հանրությանը և ցավով կիսում եմ իրենց վիշտը», - նշված է ֆուտբոլիստի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ «Արարատ-73» թիմի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը մահացել է անցած գիշերը՝ սրտի հետ կապված խնդրի պատճառով: