Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իշխան Սաղաթելյան
A A
Հասարակություն

Իշխան Սաղաթելյանին կանչել են Քննչական կոմիտե

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանին հրավիրել են Քննչական կոմիտե։ Տեղեկությունը Սաղաթելյանը հրապարակել է ֆբ-ի իր էջում։

«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ Հավանաբար, կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել»,–գրել է Սաղաթելյանը։