Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-ydYWKpcro9
A A
Հասարակություն

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

 Դեկտեմբերի 23-ին 73 տարեկանում կյանքից հեռացել է «Արարատ»-ի լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը։ Այս մասին հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 
 
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
 
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատ»-ում։
 
«Ակումբի ամբողջ անձնակազմը ցավակցում է Անդրեասյանի հարազատներին, ընկերներին և իր զորակցությունը հայտնում Անդրիասյանների ընտանիքին»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։
 
MHM32927 (1).jpg (697 KB)
 
MHM32936 (1).jpg (536 KB)
 
MHMS01045 (1).jpg (545 KB)