«Ռեալ Սոսիեդադը» ձեռնոց կմեկնի առաջատար «Աթլետիկոյին». Իսպանիայի Լա Լիգա
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր միանգամից վեց հանդիպումով կմեկնարկի Իսպանիայի ֆուտբոլի Լա Լիգայի 15-րդ տուրը:
Նախ իրար հետ կհանդիպեն առաջնության երկու հնաբնակները՝ «Վալենսիան» ու «Սևիլյան»: Վալենսիացիները վերջին հինգ խաղից չորսն ավարտել են ոչ-ոքի, իսկ մեկում պարտվել են: Սևիլյացիները հաջող են հանդես գալիս արտագնա խաղերում և տարել են երկու անընդմեջ հաղթանակներ՝ միևնույն 1:0 հաշվով:
Այնուհետև տեղի կունենա տուրի կենտրոնական խաղը: Մրցաշարի առաջատար Մադրիդի «Աթլետիկոն» կհյուրընկալվի 3-րդ տեղում գտնվող «Ռեալ Սոսիեդադին»: Թիմերին առայժմ երեք միավոր է բաժանում, բացի այդ մադրիդցիները երկու խաղ քիչ են անցկացրել, քան բասկյան ակումբը: 10 օր առաջ «Աթլետիկոն» կրել է իր առաջին պարտությունը՝ հյուրընկալվելիս 0:2 հաշվով զիջելով Մադրիդի «Ռեալին», իսկ ահա «Ռեալ Սոսիեդադը» սեփական դաշտում անցկացրած վերջին երկու խաղերում հաղթանակ չի տարել:
Ուշ գիշերը «Բարսելոնան», որը գտնվում է 5-րդ տեղում, կհյուրընկալվի երեք ետնապահներից մեկին՝ «Վալյադոլիդին»: Զուգահեռ կկայանա ևս մեկ սկզբունքային հանդիպում. առաջատար եռյակին հետապնդող «Վիլյառեալը» սեփական դաշտում կընդունի աղյուսակի մեջտեղում գտնվող «Աթլետիկին»:
Առաջնության մյուս առաջատարը՝ Մադրիդի «Ռեալը», վաղը սեփական դաշտում կընդունի 6-րդ տեղում ընթացող «Գրանադային»:
15-րդ տուր
22 դեկտեմբերի
20:30 «Էլչե» - «Օսասունա»
20:30 «Վալենսիա» - «Սևիլյա»
22:30 «Ուեսկա» - «Լևանտե»
22:30 «Ռեալ Սոսիեդադ» - «Աթլետիկո»
23 դեկտեմբերի
01:00 «Վալյադոլիդ» - «Բարսելոնա»
01:00 «Վիլյառեալ» - «Աթլետիկ»
20:30 «Խետաֆե» - «Սելթա»
22:45 «Ռեալ» - «Գրանադա»
24 դեկտեմբերի
01:00 «Ալավես» - «Էյբար»
01:00 «Բետիս» - «Կադիս»