Բացել լրահոսը Փակել լրահոսը
b981693331e80eb87d4b5230eb6adfc4_XL
A A
Մարզեր Պաշտոնական

Գյումրու ԲԿ-ն թթվածնային կենտրոն կունենա. COVID-ի բուժումն արդյունավետ կդառնա

 COVID19-ի համավարակով պայմանավորված՝ Գյումրու բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ եկավ ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան:
 
Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում, որոշվեց Գյումրի ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն:
 
Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որն ի դեպ կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության եւ մատակարարման կենտրոնի շենքը:
 
Գյումրի ԲԿ թթվածնի կենտրոնը ոչ միայն կարտադրի, այլեւ անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաեւ մարզի մյուս բուժհաստատություններին:
 
Գյումրի ԲԿ մամուլի ծառայություն