Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

«Համերգ երախտիքի» (տեսանյութ)

Կատարե՛ք նվիրատվություն  « Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»
Հաշվեհամար՝  103008661003
 
Արցախյան պատերազմից անմասն չմնաց նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
Բուհի բազմաթիվ ուսանողներ և շրջանավարտներ՝ կամավոր և ժամկետային զինծառայողներ մասնակցեցին պատերազմին: Կոնսերվատորիայի երեք ուսանող զոհվեցին ռազմաճակատում, յոթը ստացան վիրավորում, կան նաև անհայտ կորածներ։
 
Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կոնսերվատորիան կազմակերպել է բարեգործական հանգանակություն, նվիրված պատերազմի մասնակիցներին, անմահացած և վիրավորում ստացած հերոսներին։
 
Հանգանակությունը սկսվել է դեկտեմբերի 17-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը։ Հանգանակության համար սահմանված են՝ 5.000 դրամ, 10.000 դրամ, 20.000 դրամ 50.000 դրամ և 100.000 դրամ նվիրաբերության չափերը, հանգանակության մասնակիցներին կտրվեն համապատաասխան անվանական արժեքով երախտիքի հավաստագրեր։ Համերգից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Զինծառայողների ապահովագրության»:
 
Դեկտեմբերի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ «Համերգ երախտիքի» խորագրով բարեգործական երեկոն, կոնսերվատորիայի լավագույն ուսանողների, նաև դասախոսների և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների մասնակցությամբ:
Իսկ համերգի հանդիսատեսն էր՝  մարտական գործողություններին մասնակցած զինվոր ուսանողները։