Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Միլանն» ու «Ինտերը» կպարզեն Իտալիայի ձմեռային չեմպիոնին

Այսօր երկու խաղով կմեկնարկի Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի 14-րդ տուրը:

Նախ վերջին տողում գտնվող «Կրոտոնեն» կհյուրընկալի 15-րդ հորիզոնականում գտնվող «Պարմային», ապա երկրի չեմպիոն «Յուվենթուսը» սեփական դաշտում քննության կենթարկի 16-րդ տեղում ընթացող «Ֆիորենտինային»:

Տուրի կենտրոնական խաղերը կկայանան վաղը, երբ իրենց խաղերը կանցկացնեն մրցաշարի առաջատարներ «Միլանն» ու «Ինտերը»: Նրանց առայժմ բաժանում է մեկ միավոր (31-30): «Միլանը» հաղթելու դեպքում կդառնա առաջնության ձմեռային հատվածի չեմպիոն, իսկ ահա ոչ-ոքու դեպքում նման շանս կստանա «Ինտերը»:

Հռոմի «Ռոման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, դեկտեմբերի 23-ին սեփական դաշտում կհանդիպի «Կալյարիի» հետ: Հռոմեական ակումբը 24 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը և առայժմ երեք միավորով ետ է մնում «Յուվենթուսից»:

Այս տուրի յուրահատկությունն այն է, որ առաջին 7 տեղերը գրավող թիմերը հանդիպելու են ցածր հորիզոնականներ զբաղեցնող թիմերի հետ:

 

22 դեկտեմբերի

21:30 «Կրոտոնե» - «Պարմա»

23:45 «Յուվենթուս» - «Ֆիորենտինա»

 

23 դեկտեմբերի

21:30 «Վերոնա» - «Ինտեր»

23:45 «Միլան» - «Լացիո»

23:45 «Ռոմա» - «Կալյարի»

23:45 «Բոլոնյա» - «Ատալանտա»

23:45 «Նապոլի» - «Տորինո»

23:45 «Սամպդորիա» - «Սասուոլո»

23:45 «Սպեցիա» - «Ջենոա»

23:45 «Ուդինեզե» - «Բենևենտո» «»