Կարեն Հ. Գրիգորյանը՝ Բարսելոնայի շախմատի մրցաշարի հաղթողի հավակնորդ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրիգորյանը շարունակում է հաջող հանդես գալ Բարսելոնայում ընթացող շախմատի միջազգային տոնահանդեսում:
Ա մրցաշարում կայացած 8 տուրից հետո աղյուսակը 6,5-ական միավորով գլխավորում են բուլղարացի Իվան Չեպարինովն ու ֆրանսիացի Ժյուլ Մուսարը: Նրանց հաջորդում են 5 շախմատիստ, որոնք ետ են մնում կես միավորով:
Կարեն Հ. Գրիգորյանը, որը 8-րդ տուրում հաղթել է չիլիացի գրոսմայստեր Ռոդրիգո Վասկեսին, այժմ 5,5 միավորով բաժանում է 8-25-րդ տեղերը: Այսօր մեր շախմատիստը սևերով կհանդիպի իսպանացի գրոսմայստեր Մարկ Նարցիսիոյի հետ: Միայն հաղթանակի դեպքում Կարեն Հ. Գրիգորյանը կշարունակի պայքարը առաջին տեղի համար, քանի որ մրցաշարը բաղկացած է 10 տուրից:
Հավելենք, որ Ա մրցաշարին մասնակցում են 29 երկրների 138 շախմատիստ-շախմատիստուհի, այդ թվում 27 գրոսմայստեր: