Ես պատրաստ եմ դառնալ ՌԴ նախագահ. Օլիպիական խաղերի մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ին2004 թվականի օլիմպիական խաղերի ձյուդոյի բրոնզե մեդալակիր Դմիտրի Նոսովը հայտարարել է, որ պատրաստ է դառնալ Ռուսաստանի Դաշնության նախագահ:
«Եթե լինեն ռեսուրսներ, և մարդիկ կաջակցեն ինձ, ինչո՞ւ որ չէ: Ես պատրաստ եմ դրան: Գերազանցությամբ ավարտել եմ քաղաքացիական ծառայության ակադեմիան: Ես իրական պայքարել եմ մղել այդ դիպլոմի համար, ոչ թե ասել են, ինքը մարզիկ է և այլն:
Ես մեծ փորձ եմ ձեռք բերել Պետդումայում, 40 օրինագծերի հեղինակ եմ: Իմ շնորհիվ է ընդունվել ծխելու դեմ պայքարի մասին օրենքը: Ես առողջության հիմնական մարտիկն եմ մեր երկրում:
Ես պատրաստ եմ վիճաբանել ցանկացածի հետ, և շարունակելու եմ պայքարել ազգի առողջության համար», - «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ռադիոեթերում ասել է նախկին ձյուդոյիստը:
Նշենք, որ ՌԴ նախագահական հաջորդ ընտրությունները նախատեսված են 2024 թվականի մարտի 17-ին: