Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess shant
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը մտավ շախմատի աշխարհի առաջնության եզրափակիչ և կվիճարկի չեմպիոնի կոչումը (տեսանյութ)

Հայաստանի 18-ամյա շախմատիստ Շանթ Սարգսյանը արագ շախմատի աշխարհի պատանեկան առցանց առաջնությունում մտավ եզրափակիչ և կպայքարի չեմպիոնի կոչման համար:

Այսօր կայացած կիսաեզրափակիչ մրցախաղում մեր գրոսմայստերը հանդիպոց իրանցի շախմատիստ Մահդի Ղոլամիի հետ: Առաջին պարտիայում գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ երկրորդում Շանթ Սարգսյանը սպիտակներով վստահ հաղթանակ տարավ:

Եզրափակիչում նա կհանդիպի հնդիկ գրոսմայստեր Սարին Նիհալի և իտալացի միջազգային վարպետ Ֆրանչեսկո Սոնիսի հանդիպման հաղթողի հետ: