A
A
Անգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի եզրափակիչը հետաձգվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱնգլիայի ֆուտբոլի լիգայի գավաթի եզրափակիչը երկու ամիս ուշացումով կանցկացվի: Այդ մասին հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
«Ընթացիկ մրցաշրջանի Լիգայի գավաթի եզրափակիչը հետաձգվել է և տեղի կունենան 2021թ ապրիլի 25-ին: Լիգայի նպատակն է եզրափակիչն անցկացնել հանդիսականների առավելագույն քանակով: Դրա համար որոշվեց 2021թ փետրվարի 28-ին նախատեսված հանդիպումն անցկացնել ավելի ուշ: Խաղի հետաձգումը թույլ կտա ակումբներին ավելի շատ երկրպագուների ներգրավվել «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ կայանալու է եզրափակիչը», - ասված է Անգլիայի ֆուտբոլի լիգայի հայտարարության մեջ:
Լիգայի գավաթի խաղերը կվերսկսեն դեկտեմբերի 22-ին և 23-ին, երբ տեղի կունենա քառորդ եզրափակիչ հանդիպումները: Կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» սեփական դաշտում կընդունի «Մանչեսթեր Սիթիին»: