Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանցիները հասել են Կապանի, Գորիսի քթի տակ, և պարսատիկով կարող են կրակել. սյունեցի պատգամավոր (տեսանյութ)

Ադրբեջանական դիրքերը հասել են անմիջապես Կապանի քթի տակ և կարող են պարսատիկով կրակել Կապանի վրա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ ԼՀԿ սյունեցի պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով՝ պատերազմը չի ավարտվել և ԽՍՀՄ սահմաններով քարտեզագրումը հանգեցնելու է շատ ծանր հետևանքների։

«Մենք՝ զանգեզուրցիներս անընդհատ պատերազմական թոհուբոհի մեջ ենք և մենք շատ լավ գիտենք պատերազմի գինը, խաղաղության գինը, հենց այդ է պատճառը, որ սյունեցիները ոտքի են կանգնել»։

Պատգամավորի խոսքով՝ գյուղատնտեսական, անասնապահական աշխատանքների սկսվելուց հետո բնակիչների համար շատ վտանգավոր է լինելու․

«Մենք երաշխիք չունենք, որ մարդը անասունը հանի արոտի, ինքը հետ կվերադառնա, իսկ մենք տեսանք, որ այդ համաձայնագրից հետո նաև գերեվարվեցին մեր քաղաքացիները։ Այս  պահին ամենահրատապը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է, որովհետև Կապանում բավականին մարդիկ վաճառքի են հանել իրենց տները, որպեսզի տեղափոխվեն»։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիք կատարած այցին, Գրիգորյանն ասում է՝ անհասկանալի է՝ ինչ պատճառով է բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը․

«Վեց ժամ է նրանից լուր չկա, ոչ ոք չգիտի որտեղ է նա, և մամուլի տեղեկությոններով նրան չեն ձերբակալել Սյունիքի ոստիկանները, այլ Երևանից են գնացել, եթե այսպես է, ապա լուրջ մտորելու տեղիք կա»,-ասում է պատգամավորը։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այօր աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր։

Քիչ առաջ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ վերդառնում է Երևան։