Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Սյունիք այցելելու իմ որոշումը կրքեր բորբոքելու համար չէ. Նիկոլ Փաշինյանը՝ սյունեցիներին (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է սյունեցիներին՝ Սյունիքի մարզ ուղևորվելու ճանապարհին:

«Տեղյակ եմ, որ Սյունիքի մարզ այցելելու մասին իր գրառումը որոշակի կրքեր է բորբոքել, սակայն  ես չեմ մեկնում Սյունիք՝ կրքեր բորբոքելու համար, այլ նախ՝ սյունեցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի խոսքը փոխանցելու: Երկրորդն ու ամենակարևորը՝ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու, և ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու, և ես ձեր հարցերին կկարողանամ պատասխանել, ձեր կասկածները փարատել: Եթե նման համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի: Իմ նպատակը ոչ թե կրքեր բորբոքելը կամ իրավիճակը գրգռելն է, այլ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելը եւ ձեր հարցերին պատասխանելը, բոլոր սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի և գնահատանքի տուրքը մատուցելու»,- ասաց վարչապետը: