«Ատալանտան» ջախջախեց «Ռոմային», Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվելիս պարտվեց «Ատալանտային»։
Հանդիպման 3-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հռոմեացիների բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն բացեց հաշիվը։ Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց:
Ընդմիջումից հետո արդեն աչքի ընկան միայն դաշտի տերերը: 59-րդ րոպեին կոլումբիացի Դուվան Սապատան հավասարեցրեց հաշիվը: 70-րդ րոպեին գերմանացի Ռոբեն Գոսենսն արդեն առաջ մղեց տանտերերին: Երկու րոպե անց կոլումբիացի Լուիս Մուրիելը երրորդ գոլը խփեց, իսկ խաղավարտից հինգ րոպե առաջ սլովենացի Յոսիպ Իլիչիչը քառապատկեց հաշիվը՝ 4:1:
«Ատալանտան» այս հաղթանակից հետո վաստակեց 21 միավոր և բարձրացավ 7-րդ տեղ: «Ռոման» երկրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում և վաստակած 24 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում:
Հաջորդ հանդիպումը «Ռոման» կանցկացնի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը հռոմեացիները սեփական դաշտում կընդունեն «Կալյարիին»: