A
A
Ուղիղ. «Ատալանտա» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի խաղին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Իտալիայի Ա սերիայի 13-րդ տուրում Հռոմի «Ռոման» Բերգամոյում կհանդիպի տեղի «Ատալանտայի» հետ:
12 տուրից հետո հռոմեական ակումբը 24 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը, իսկ «Ատալանտան» 18-ով գտնվում է 8-րդ հորիզոնականում:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է «Ռոմայի» մեկնարկային կազմում և խաղը կսկսի առաջին իսկ րոպեից:
«Ատալանտա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ (կադրը երկար կանգ առնելու դեպքում էջը թարմացնել).