Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

250 հազար դոլար ՀՖՖ-ին

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 250 հազար դոլար լրացուցիչ գումար կստանա ՖԻՖԱ-ից: Դա կվճարվի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հատուկ ծրագրի շրջանակում, ըստ որի` ֆինանսական օգնություն ցույց կտրվի ՖԻՖԱ-ի կազմի մեջ մտնող 208 ազգային ֆեդերացիաներին: Այդ մասին հայտնվել է ՖԻՖԱ-ի 60-րդ համագումարին, որն հունիսի 9-10-ն անցկացվեց հարավաֆրիկյան Յոհանեսբուրգ քաղաքում:

Համագումարի ժամանակ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալյեն հայտարարել է, որ աշխարհի 2010 թ առաջնությունը կազմակերպությանը բերել է 1,061 մլդ դոլար շահույթ: Դրանից 80 մլն դոլարը արդեն հատկացվել է աշխարհի առաջնության կազմկոմիտեին, իսկ 350 մլն-ը բաժանվելու է առաջնության մասնակից 32 ազգային հավաքականների միջեւ` ելներով նրանց ցույց տված արդյունքներից: