Բացել լրահոսը Փակել լրահոսը
1585964113_0_161_3071_1888_1600x0_80_0_0_8eb6f486ed91d94ebaa6fdf967bead9e.jpg
A A
Քաղաքականություն

Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել: ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գերատեսչությունը:

Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա մահացել է: