Բացել լրահոսը Փակել լրահոսը
119736549_3451576238242072_5276173134256739410_n
A A
Պաշտոնական

«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

«Իմ քայլի» պատգամավոր Տիգրան Կարապետյանը ֆբ-ի իր էջում տեղեկացնում է, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։

«Հարգելի Սյունեցիներ
Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Մանդատ ինձ տվել էիք Դուք՝ Ձեր վստահության քվեով և Ձեր իսկ պահանջով, ես այն վայր եմ դնում:
Շարունակում եմ հավատալ, որ մենք ունենալու են հզոր ռազմարդյունաբերություն և այդ նպատակին հասնելն է լինելու իմ կյանքի իմաստը:
 
Մենք հուսահատվելու իրավունք չունենք:
Մենք պարտավոր ենք վերագտնելու մեր ուժն ու ոգին և ԱՊՐԵԼՈՒ,,,,,,,,,
Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը:
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»,- գրել է պատգամավորը։