Բացել լրահոսը Փակել լրահոսը
1038202
A A
Սպորտ

Մխիթարյանի գոլը նպաստեց «Ռոմայի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 12-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Տորինո»-ին:

Խաղի 27-րդ րոպեին Մխիթարյանը ուժգին և դիպուկ հարվածից հետո «գայլերը» առաջ անցան հաշվի մեջ:

Հայ կիսապաշտպանը խփեց իր 7-րդ գնդակը իտալական ակումբի կազմում:

«Ռոմա»-«Տորինո»` 3:1:

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում բարելավեց դիրքը և այժմ 4-րդն է` 24 միավորով: Առաջատարը 28 միավորով «Միլան»-ն է: