Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tevanyan
A A
Սպորտ

Վազգեն Թևանյանը հանդես կգա ըմբշամարտի աշխարհի գավաթի եզրափակիչում

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 7:2 հաշվով հաղթելով Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Գոռ Հովհաննիսյանին, մտավ եզրափակիչ, որտեղ կմրցի Հունգարիան ներկայացնող Իսմաիլ Մուսուկաևի հետ:

Մեր 61 կգ քաշային ըմբիշ Ռազմիկ Պապիկյանը վաղը կմասնակցի սփոփիչ մրցաշարին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Նրա անդրանիկ մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Բուրուկովն է: