A
A
Պահանջվում է հաղթանակ
Աջակցիր «Ա1+»-ինՀնդկական Մումբայ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրից առաջ մեր շախմատիստներից միայն Գեւորգ Հարությունյանն է հավակնում մրցանակային տեղերի:
10-րդ տուրում նա սպիտակներով հաղթեց արգենտինացի Պաբլո Լաֆուենտեին եւ վաստակելով 7,5 միավոր, բարձրացավ 8-րդ տեղը: Մեր շախմատիստը մրցաշարի առաջատար Դմիտրի Կոկարեւին (Ռուսաստան) զիջում է մեկ միավոր:
Վերջին` 11-րդ տուրում, Գեւորգ Հարությունյանը սպիտակներով կմրցի ռուսաստանցի Դմիտրի Բոչարովի հետ: Մրցանակային տեղ զբաղեցնելու համար նա պետք է ձգտի միմիայն հաղթանակի:
Մեր մյուս մասնակից Հրայր Սիմոնյանը 5,5 միավորով զբաղեցնում է 124-րդ տեղը: