A
A
Արման Անդրեասյանը՝ ըմբշամարտի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ազատ ոճի ըմբիշ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, դարձել է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մեր մարզիկն այսօր բրոնզե մեդալի համար մրցամարտում պետք է հանդիպեր ռուսաստանցի ըմբիշի հետ, սակայն վերջինս ոտքի վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարից:
Հիշեցնենք, որ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ և այսօր ռուսաստանցի Զավուր Ուգուևի հետ մրցամարտում կպայքարի ոսկե մեդալի համար: