Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզի համար, իսկ Ալիխանյանը պարտվեց և դուրս մնաց
Աջակցիր «Ա1+»-ինՍերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում այսօր կայացան սփոփիչ մրցամարտերը:
Մեր 70 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթելով սլովակցի Դանիել Չոմալիչին (10:0) ու հունգարացի Դանիել Անթալին (7:0), մտավ փոքր եզրափակիչ: Երրորդ տեղի համար մրցամարտում մեր ըմբիշը կհանդիպի ռուսաստանցի Չրմեն Վալիևի հետ:
74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը սփոփիչ մրցամարտում հանդիպեց թուրք ըմբիշ Ֆազլի Էրիլմազի հետ: Մեր մարզիկը հավասար պայքարում վերջում անհաջող հնարք կատարեց և ինքն հայտնվեց պարտերում: Դրանից հետո նա փորձեց վերադարձնել կորցրած երկու միավորը, սակայն ընդամենը հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Հրայր Ալիխանյանը 4:5 հաշվով ցավալի պարտություն կրեց և զրկվեց 3-րդ տեղի համար մրցամարտից:
Հիշեցնենք, որ 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ և այսօր ռուսաստանցի Զավուր Ուգուևի հետ մրցամարտուկ կվիճարկի ոսկե մեդալը:
Մեր մնացած չորս ըմբիշներն այսօր անցկացնում են նախնական փուլի հանդիպումներ: 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը և 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը հաղթանակով են մեկնարկել մրցաշարը և մտան քառորդ եզրափակիչ, իսկ ահա 79 կգ Արման Ավագյանը և 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պարտություն են կրեցին: