Բացել լրահոսը Փակել լրահոսը
e77e7af706794f908761bbb5d1d6eaf6_XL
A A
Քաղաքականություն Հասարակություն

Սմբատ Գոգյանը հերքում է․ վարչապետի հրաժարականի պահանջին չի միացել

Մի խումբ հայ գիտնականների, գիտաշխատողների եւ գիտական ոլորտի աշխատողների անունից տարածվել է հայտարարություն, որում ասվում է, որ վերջիններս պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի  անհապաղ հրաժարականը։

Հայտարարությունում մասնավորապես ասված է

«Մենք՝ արտերկրում և Հայաստանում բնակվող ներքոստորագրյալ հայ գիտնականներս, գիտաշխատողներս եւ գիտական ոլորտում աշխատողներս, մտահոգ ենք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությամբ ու պահանջում ենք Փաշինյանի և նրանց կառավարության հրաժարական»։

 Ի թիվս այլ գիտնականների՝ այս ցանկում է նաև ԲՈԿ նախկին ղեկավար, մաթեմատիկոս, Գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանի անունը։

Վերջինս «Ա1+»-ի հետ զրույցում հերքեց, որ միացել է գիտնականների պահանջին․

«Ես ոչ մի ստորագրահավաքի, ոչ մի հանրային կոչի երբևէ չեմ միացել։ Իմ անունը գրվել է առանց իմ համաձայնության»,-ասաց Գոգյանը։