Բացել լրահոսը Փակել լրահոսը
1453EC86-8C86-4F10-A8D0-247E95E4830C
A A
Հասարակություն

Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ բերման է ենթարկվել երգչուհի Շուշան Պետրոսյանը։

Մելիքյանը մասնավորապես գրել է․

«Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով հենց հիմա բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։ Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան»։

Այս գործողությունները Մելիքյանը բացարձակ ապօրինություն է որակել։

Ոստիկանության լրատվական վարչությունից «Ա1-ին հայտնեցին՝ Շուշան Պետրոսյանը բերման է ենթարկվել քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրասվող նյութերի շրջանակներում։

Հիշեցնենք, որ ոստիկանությունում դեկտեմբերի 14-ին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն իրեն ծեծի է ենթարկել։