Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կա երկրորդ մրցանակակիրը

Սպորտ

Մոսկվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանի մարզիկներից առաջինը ռինգ մտավ 48 կգ քաշային Հովհաննես Դանիելյանը, ում մրցակիցն էր ուկրաինացի Դենիս Շկառուբոն: Նա շատ անվստահ սկսեց մարտը եւ երկրորդ ռաունդից հետո պարտվում էր 1:3 հաշվով: Սակայն երրորդ ռաունդում Հովհաննեսին հաջողվեց բեկում մտցնել մրցամարտում եւ հաղթանակ կորզել:

Այդպիսով, Եվրոպայի գործող չեմպիոնը Արթուր Խաչատրյանից հետո դարձավ մեր երկրորդ բռնցքամարտիկը, ում հաջողվեց մտնել կիսաեզրափակիչ, ինչը նշանակում է, որ նա նույնպես մեդալով կվերադառնա Հայաստան: Հաջորդ մրցամարտում Հովհաննես Դանիելյանը կհանդիպի ադրբեջանցի Էլվին Մամիշզադեի հետ, որը 1/4 եզրափակիչում անսպասելի հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանին:

64 կգ քաշային կարգում Հրաչյա Ջավախյանը քառորդ եզրափակիչ մրցամարտում այսօր կմրցի գերմանացի Դավիդ Մյուլլերի հետ: