Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba arsen 16.12.
A A
Սպորտ

Արսեն Հարությունյանը մտել է ըմբշամարտի աշխարհի գավաթի եզրափակիչ

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում այսօր պայքարի մեջ մտան ազատ ոճի ըմբիշները:

Հայաստանից մրցագորգ դուրս եկած չորս ըմբիշներից առավել հաջող հանդես եկավ 2019թ. Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Մեր 57 կգ քաշային մարզիկը հաղթեց նախնական փուլի բոլոր արգելքները և մտավ եզրափակիչ: Հատկապես տպավորիչ էր քառորդ եզրափակիչում ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի նկատմամբ տարած հաղթանակը՝ 5:4: Կիսաեզրափակիչում մեր ըմբիշը վստահ հաղթեց սերբ Ստեֆան Միչիչին՝ 7:4: Եզրափակիչում Արսեն Հարությունյանը կհանդիպի ռուսաստանցի Զաուր Ուգուևի հետ:

Մեր մյուս ըմբիշները՝ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը և 125 կգ Հովհաննես Մաղաքյանը պարտվեցին նախնական փուլերում և դուրս մնացին չեմպիոնական պայքարից: