Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ffifa (1)
A A
Սպորտ

Կապառոսը լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել Սերխիո Ռամոսին, Մխիթարյանը՝ Լևանդովսկուն

Հայաստանի ֆուտբոլի տղամարդկանց և կանանց հավաքականների գլխավոր մարզիչները և ավագները քվեարկել են ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույնների համար:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՖԻՖԱ-ն այսօր հրապարակելու է The Best FIFA Football Awards-ի դափնեկիրների անունները 6 անվանակարգերում (տարվա լավագույն ֆուտբոլիստ, մարզիչ, դարպասապահ, լավագույն ֆուտբոլիստուհի, կանանց ֆուտբոլի մարզիչ և կին դարպասապահ): 

Տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը և թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ինչպես նաև կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Մանուկ Սարգսյանը և ավագ Օլգա Օսիպյանը նույնպես մասնակցել են քվեարկությանը:

Խոակին Կապառոս

Լավագույն ֆուտբոլիստ

  1. Սերխիո Ռամոս
  2. Ռոբերտ Լևանդովսկի
  3. Լիոնել Մեսսի

 

Լավագույն մարզիչ

  1. Խուլյեն Լոպետեգի
  2. Հանս-Դիտեր Ֆլիկ
  3. Զինեդին Զիդան

 

Լավագույն դարպասապահ

  1. Կեյլոր Նավաս
  2. Յան Օբլակ
  3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն



Հենրիխ Մխիթարյան

Լավագույն ֆուտբոլիստ

  1. Ռոբերտ Լևանդովսկի
  2. Կիլիան Մբապպե
  3. Տիագո Ալկանտարա

 

Լավագույն մարզիչ

  1. Հանս-Դիտեր Ֆլիկ
  2. Յուրգեն Կլոպ
  3. Խուլյեն Լոպետեգի

 

Լավագույն դարպասապահ

  1. Մանուել Նոյեր
  2. Կեյլոր Նավաս
  3. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն



Մանուկ Սարգսյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

  1. Պեռնիլ Հարդեր
  2. Լյուսի Բրոնզ
  3. Դելֆին Կասկարինո

 

Լավագույն մարզիչ

  1. Ստեֆան Լերկ
  2. Սարինա Վիգման
  3. Ժան-Լյուկ Վասեր

 

Լավագույն դարպասապահ

  1. Կրիստիան Ենդլեր
  2. Էլի Ռոբակ
  3. Անն-Կատրին Բերգեր



Օլգա Օսիպյան

Լավագույն ֆուտբոլիստուհի

  1. Պեռնիլ Հարդեր
  2. Վենդի Ռենար
  3. Լյուսի Բրոնզ

 

Լավագույն մարզիչ

  1. Ժան-Լյուկ Վասեր
  2. Սարինա Վիգման
  3. Ստեֆան Լերկ

 

Լավագույն դարպասապահ

  1. Սարա Բուադդի
  2. Հեդվիգ Լինդալ
  3. Ալիսա Նահեր